▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհիներից մեկը` մարմնավաճառ.16+

Նադեժդա Մեյխերը, ով հանդիսանում է «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհիներից մեկը, առաջարկ է ստացել նկարահանվել ֆիլմում մարմնավաճառի կերպարում: Ֆիլմը կոչվում է «Դու սիրում ես ինձ»: Այս ֆիլմը Մեյխերի համար առաջինն է: Ըստ որոշ աղբյուրների` երգչուհին ուրախությամբ համաձայնել է նկարահանվել ֆիլմում, սակայն նկարահանումներից հետո Օդեսայում կայացած պրեմիերային ներկա չի եղել:

«Շոուներից մեկի ընթացքում ես նկատեցի Մեյխերի դերասանական տաղանդն ու հասկացա, թե որքան բազմակողմանի կարող է լինել նա եւ ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրա հետ աշխատելը: Առաջարկից անմիջապես հետո Նադեժդայի հետ փոխհամաձայնության եկանք»,- ասել է սցենարի հեղինակ Յուլիա Կուրբատովան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին