▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում․ բժիշկները պայքարում են թոնրատան առաքիչի կյանքի համար

Նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր քաղաքացու դեպքի փաստով։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ «կրծքավանդակի առաջնային պատի սրտի պրոյեկցիայով ծակած-կտրած, թափանցող թորակո-աբդոմինալ վերք, պրեկարդիալ ճարպաբջջանքի ստոծանու, ստամոքսի առաջնային պատի շճաթաղանթի վնասումներով, ձախակողմյան հեմոթորաքս, վերքային արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկել ոստիկանության օպերատիվ խումբը, քննչական բաժնի խումբը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արտուշ Հ․-ն է։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։20-ի սահմաններում Նոր Արեշի 22-րդ փողոցի 11 հասցեի մոտ, ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավոր Արտուշ Հ․-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Վ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արտուշ Հ․-ն փայտե մահակով հարվածել է Արսեն Վ․-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Իսկ հետո Արսեն Վ․-ն երկաթյա ձողով 2 անգամ հարվածել է Արտուշ Հ․-ի կրծքավանդակին։

Ոստիկանները հայտնաբերել են Արսեն Վ․-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որից հետո նա ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Արտուշ Հ-ն աշխատում է «Դիմիտրով» թոնրատանը որպես առաքիչ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին