Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նույն օրը, ժամը 02.45-ին, 50-ամյա Սպարտակ Դ.-ն դիմում-մեղայական է ներկայացրել, որ մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Եղիշե Հ.-ին` պատճառելով վնասվածքները:
Սպարտակ Դ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Սպարտակ Դ.-ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Վիճաբանություն՝ դանակահարության ելքով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet