▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն՝ Ryanair-ի օդանավում. հարբած ուղևորները սպառնում են բորտուղեկցորդուհուն

Լոնդոն-Մալագա չվերթն իրականացնող Ryanair ավիաընկերության ինքնաթիռում վիճաբանություն է սկսվել ուղևորների և բորտուղեկցորդուհու միջև: Ականատեսները տեսագրել են միջադեպը:

Twitter-ում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ հավաքվել օդանավի միջնամասում և վիճաբանում են, նրանցից մեկն սպառնում է հարվածել բորտուղեկցորդուհուն:

Նշվում է, որ վիճաբանության պատճառը քառօրյա թռիչքի հետաձգումն է եղել, իսկ ուղևորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Եվս մոկ լուր, որ վերաբերում  է Ryanair-ին։ Իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։

Ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության գործունեության 1-ամյակի շրջանակում կազմակերպված «Հայկական Flight Mode»  խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ուղևորները ստանան փոխհատուցում:

«Անձամբ ես եղել եմ Միլան-Երևան թռիչքի ուղևոր և տեսել եմ, թե ինչ է կատարվել այդտեղ: Խնդիրն այն էր, որ կար check-in-ի ընդամենը մեկ սեղան և բազմաթիվ ուղևորներ: Այնտեղ ուղղակի սխալ էր կազմակերպված գրանցման գործընթացը: Միլանում մնացել էր 31 ուղևոր, նրանք դիմել են Passenger.am-ին և մենք դեպքի հետ կապված պայքարելու ենք, որպեսզի բոլորի իրավունքները լինեն պաշտպանված և այդ չվերթով Երևան չեկած ուղևորները ստանան փոխհատուցում»,- նշեց Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ իրենք դիմել են Ryanair ընկերությանը՝ դեպքի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար:

«Ես հարցը բարձրացրել եմ և անձամբ տեղյակ եմ պահել Ryanair ընկերությանը, թե ինչ է տեղի ունեցել օդանավակայանում, որպեսզի իրենք հստակ իմանան խնդիրը և փորձեն ուսումնասիրել եղելությունը»,- ասաց Ռևազյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին