▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Յանուկովիչը Պուտինին դեռ չի հանդիպել

«Դոնի Ռոստովում եմ, որովհետև այստեղից ոչ հեռու հին ընկերս է ապրում, ով ինձ ժամանակավոր ապաստան է տվել: Կվերադառնամ Ուկրաինա, երբ իմ ու ընտանիքիս անվտանգությունն ապահովված լինի»,-Դոնի Ռոստովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վիկտոր Յանուկովիչը՝ նշելով, որ մտադիր է շարունակել Ուկրաինայի ապագայի համար պայքարը:

Հարցին, թե արդյոք հանդիպել է  ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, Յանուկովիչը պատասխանեց.

«Չեմ հանդիպել, Ռուսաստան հասնելուց հետո միայն խոսել եմ նրա հետ հեռախոսով: Երբ նա հնարավորություն ունենա՝ կհանդիպենք. թե երբ դա կլինի՝ չգիտեմ»:

Վիկտոր Յանուկովիչը պատմեց, թե ինչպես է հայտնվել Ռուսաստանում։  Նա նշեց, որ Կիևից Խարկով է մեկնել և ճանապարհին նրա ավտոմեքենայի վրա կրակել են։ Յանուկովիչի խոսքով՝ ինքը եղել է մի քանի շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում, և տեղաշարժվել է ավտոմեքենաներով և ուղղաթիռներով։

Վիկտոր Յանուկովիչը ներողություն խնդրեց վետերաններից, ուկրաինացի ժողովրդից. «Ամաչում եմ։  Ավելին, ես ցանկանում եմ ներողություն խնդրել վետերաններից, ուկրաինացի ժողովրդից, այն բանի համար, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Այն բանի համար, որ իմ ուժերը չբավականացրին կայունությունը պահպանելու համար»,-ասաց Վիկտոր Յանուկովիչը:

Ուղիղ եթերը դիտեք այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին