▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրաբույժը կասկածվում է հիվանդի մահը անզգուշությամբ առաջացնելու մեջ

 2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է <<Վանաձոր ԲԿ>> ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում է  Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել  2013 թվականի հոկտեմբերի 12-ին    կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով <<Վանաձորի բժշկական կենտրոն>>  էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս` Դ. Հովակիմյանը` ով Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին::
    Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև այն, որ <<Վանաձոր ԲԿ>> ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը:             
      Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևին` ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է,  նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին  մասով:
     Նախաքննական մարմինը որոշում է կայացրել  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով /Հ. 130. –Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը /  քրեական գործը հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
     Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Դատախազություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին