▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավորելու, քաշքշելու համար ոստիկանը բոլորի ներկայությամբ ներողություն է խնդրել և ընդունել իր սխալը. Հայկ Հարությունյան

Փաստաբան Հայկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, տեղեկացրել է, որ Ղանդիլյանն ընդունել է իր սխալն ու ներողություն խնդրել:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ խնդիրը որևէ կոնկրետ ոստիկանը չէ, այլ համակարգի ընդհանուր բարեփոխումը: Ինձ, գործընկերներիս և հանրության համար շատ կարևոր է բարեխիղճ և պարտաճանաչ ոստիկանական համակարգ ունենալը: Համակարգն ավելի առողջ կլինի այն ոստիկաններով, որոնք ոչ թե փորձում են կոծկել այսպիսի միջադեպերը, այլ արժանապատվությամբ ընդունում են իրենց սխալներն ու վրիպումները:

Երեկվա միջադեպի հետ կապված պարտավոր եմ հաղորդել վերջին զարգացումների մասին: Այսօր, ՃՈ Գյումրու բաժանմունքի 2-րդ դասակի հրամանատար մայոր Լ.Ղանդիլյանի խնդրանքով ես ու գործընկերներս այցելեցինք բաժանմունք և հանդիպեցինք ինչպես իր, այնպես էլ երեկվա միջադեպին ներկա բոլոր ոստիկանների հետ: Խոսակցության ընթացքում, պարոն Ղանդիլյանը, ի պատիվ իրեն, ընդունեց, որ երեկ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով, անհարկի նյարդայնացել է, որից հետո բոլորի ներկայությամբ ինձնից ներողություն խնդրեց:

Ես բարձր եմ գնահատում այս մարդկային վերաբերմունքը և այսպիսով հայտարարում եմ, որ կոնֆլիկտը հարթված և սպառված եմ համարում: Հուսանք` այլևս ոստիկանական համակարգում նման պատահարներ չեն լինելու և փաստաբան-ոստիկան հարաբերությունները լինելու են փոխադարձ հարգանքի և գործընկերային մթնոլորտում: Հարգելի լրատվամիջոցներ, տեղեկացնում եմ, որ վաղվա նախանշած ասուլիսը այս խնդրի շուրջ չի կայանալու»,-գրել է փաստաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին