▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink

Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։

Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն: «Մեր նպատակն էր ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բիզնեսին ընդունել վճարումներ առավելագույնս հեշտ ու պարզ եղանակով։ PayLink-ի օգնությամբ մեր գործընկերներն այլևս կարիք չունեն իրենց կայքերում ինտեգրելու վճարային համակարգեր, կատարելու ծրագրավորման կամ դիզայնի աշխատանքներ։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով և արձագանքում ենք մեր հաճախորդների հարցերին ցանկացած պահի»,- ասում է PayLink-ի պրոդուկտի պատասխանատու Մարտուն Անանյանը։
PayLink հարթակը տրամադրում է բիզնեսին անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու և վճարումները կառավարելու համար։ Մասնավորապես, հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել վճարման հղում և այն տրամադրել հաճախորդին հաղորդակցման ցանկացած եղանակով, հաճախորդից ստանալ վճարում և նույն հարթակի օգնությամբ հետևել գործարքի ընթացքին։ Նշենք, որ միջոցները մուտքագրվում են ընկերության հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը:
Հավելենք, որ PayLink-ով վճարումներ հնարավոր է ընդունել ինչպես բանկային քարտով, այնպես էլ MyAmeria Pay-ով, Idram, Telcell և Fast Shift դրամապանակներով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը:
Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիննոյի մասին
«Դիննո» ՓԲԸ-ն Ամերիաբանկի դուստր ընկերություն է, որը հիմնադրվել է 2023թ.-ին: Այն մասնագիտացած է ոչ բանկային, նորարարական պրոդուկտների ու թվային լուծումների մշակման և իրագործման մեջ: Ընկերությունն այս պահին ներկայանում է 4 հիմնական պրոդուկտով՝ Eventhub, MyTour, PayLink և MedTech:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին