▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վկան տեսել է բենզինի տարան և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում»․ Նիկոլ Փաշինյան

 

«Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է փայտեր լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, կկպնի: Սպան փորձել է վառել, դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո, չգիտես՝ ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է. վկան տեսել է բենզինի տարան բռնկված վիճակում ու սպայի հագուստը բռնկված վիճակում. էդ ամեն ինչը էս պահին գոնե հիմնավորվում է, ինչը չի նշանակում, թե որևէ բանով կաշկանդված ենք»,- Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամասում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Փաշինյանը նշել է, որ քննությունը պետք է լինի ամբողջական:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին