▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանն ազատվեց պատժի կրումից

Դատարանը հրապարակեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վճիռը։

Գասպարյանն առաջադրված հոդվածներով մեղավոր ճանաչվեց, ապա վաղեմության ժամկետները լրանալու հիմքով և համաներման կիրառմամբ, ազատվեց քրեական պատասխանատվությունից։
Նույն վճիռը կայացվեց նաև Լևոն Երանոսյանի վերաբերյալ։

***

Քիչ առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված հոդվածներով, ապա վաղեմության ժամկետները լրանալու հիմքով և համաներման կիրառմամբ, ազատվեց պատժի կրումից։ Լրագրողների հետ զրույցում Գասպարյանը հայտնեց, որ վճռին ծանոթանալուց հետո այն կբողոքարկվի․ «Գնալու եմ արդարացման ճանապարհով»,- ասաց նա՝ հայտնելով, որ այս ամենում քաղաքական հետապնդում չի տեսնում․ «Ուղղակի մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարին դուր գալու համար փորձել են նախաքննության փուլում մի քիչ ճարպկություն անել։ Անուններ չեմ տալիս, դեռ շուտ է»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե նրա գնահատականները մեղմացել են, պատասխանեց․ «Երբ մարդ մի քիչ վատառողջ է լինում, նախկին եռանդը չի ունենում»։
Ինչո՞ւ եք ուզում բողոքարկել, լավ չի՞, որ չեք ազատազրկվել, հարցրեց լրագրողը․ «Ամբողջ կյանքս մեռնելուց անգամ չեմ վախեցել, ավելի լավ է՝ մարդ ազատազրկվի, քան ապրի այն շրջապատում, ինչն այսօր է, իրար լափելով ապրում ենք»,- նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին