▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Կարապետյանը՝ 1996-ի ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի մոտեցումների մասին

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը 2008 թվականին եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում,  պատասխանել է լրագրողների հարցին, որը վերաբերում էր 1996 թվականի ընտրությունների կեղծմանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե 1996 թվականից սկսած՝ բոլոր ընտրությունները կեղծվել են, և օրվա իշխանությունները պահել են իրենց պաշտոնները։ 1996 թվականի ընտրությունների արդյունքներով, որոնք չեն ընդունվել ընդդիմության կողմից, իշխանությունը պահել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Կարապետյանը նշել է, որ ինքը ծանոթ է 1996 թվականի իրադարձությունների մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին։

Նա նաև ասել է, որ ինքը ՀՀՇ-ական չի եղել, այլ աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Ինչ վերաբերում է 1996 թվականի իրադարձությունների մասին իր մոտեցմանը, Կարապետյանը հրաժարվել է դրանք բարձրաձայնել՝ ասելով, որ այդ իրադարձությունների վերաբերյալ կան դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին