▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը համեմատել է ադրբեջանցիների և թուրքերի նախնիներին կորոնավիրուսի հետ

Կորոնավիրուսի հետ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը իսկական կատաղություն է առաջացրել Ադրբեջանում։ Բանն այն է, որ ՌԴ ղեկավարն այդ վիրուսը համեմատել է պոլովցիների ու պեչենեգների (օղուզների) հետ, որոնց ադրբեջանցիներն ու թուրքերը համարում են իրենց նախնիները։

«Մենք հաղթել ենք պոլովցիներին, պեչենեգներին, կհաղթենք նաեւ այս վարակը՝ կորոնավիրուսը», ապրիլի 8-ին ՌԴ քաղաքացիներին հղած երրորդ ուղերձում հայտարարել էր Ռուսաստանի նախագահը: 
Բաքվում Պուտինի հայտարարությունը գնահատում են վտանգավոր, որովհետեւ պոլովցիները եւ պեչենեգները թյուրքալեզու ժողովուրդներ են, որոնք միջնադարում ասպատակել են ռուսական տարածքները: 


Այս օրերին ադրբեջանական մամուլում ահա այսպիսի հրապարակումներ են հայտնվում՝ "Պուտինի վտանգավոր հռետորաբանությունը", որտեղ, մասնավորապես, ասված է.
«Պեչենեգները, եթե որեւէ մեկը մոռացել է, դա օղուզներն են: Թյուրքական լեզուների օղուզական ճյուղին է պատկանում ադրբեջաներենը։ Այսինքն՝ Ադրբեջանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պեչենեգների հետնորդներն են, որոնց Պուտինը պատմության իր էքսկուրսում ոչ միայն «դաժան բարբարոսներ» է անվանել , այլև նմանեցրել է նրանց կորոնավիրուսի հետ։ Ընդ որում, դա արել է հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանին շռայլորեն զենք է մատակարարում։

Օղուզական ճյուղին է պատկանում նաև ժամանակակից թուրքերենը: Եվ Անկարայում Պուտինի ցուցադրած թյուրքատյացությունը անպայման վերլուծելու են։ Ռուսաստանի նախագահի սփիչրայթերները այդ մասին չգիտեի՞ն։ Նրանք բառարաններ չե՞ն նայում: Թե՞«պոլովցիներին», «պեչենեգներին» և այլ «մոնղոլ-թաթարներին» հղումները ընկալում էին որպես հերթապահ հռետորաբանություն և հարկ չէին համարում մտածել, թե ինչպես կընկալեն պուտինյան սպիչը «պեչենեգաների» և «պոլովցիների» մասին Բոսֆորից մինչև Ալթայ հսկայական տարածության վրա»։

Աղբյուրն՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին