▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան:

РИА -ն է գրում և նշում, որ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմակողմ համագործակցության ամրապնդման ճանապարհով։ Քաղաքական երկխոսությունը 2 երկրների մեջ բարձր մակարդակի է։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով», - ասել է Ռուդենկոն`Հայաստանի անկախության 28 ամյակին նվիրված ընդունելիության ժամանակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին