▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։

«Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց ՀԶՀԿ վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման … Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով՝ «խորհրդաժողովի մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»: Խոսակցություն է եղել նաև Ռուսաստանի ներքին օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին