Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է կինոարդյունաբերության իր գործընկեր, ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանին, ով նրան մեղադրել է Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ հայ երեխաների մահվան մեջ:
«Հասկանում եմ, Սարիկը, որ դա իսկապես ցավում է։ Եվ ահավոր է դառնում, երբ տեսնում ես, թե ինչ է իսկական պատերազմը։ Եվ ինչպես ես ուզում քարուքանդ անել ամեն ինչ, որպեսզի դա չլինի ձեր տանը: Այդպե՞ս է: Միայն թե... Դե, պետք չէ ստանձնել ուրիշի ֆեյքերի կրիչի դերը: Հասկանում եմ, թե ինչ և ինչու է անում ռուսական քարոզչությունը և ինչու է այն տոտալ ստում։ Բայց քեզ բացարձակապես չեմ հասկանում։ Քանի որ Ուկրաինան երբեք եւ ոչ մի տեղ չի մատակարարել որեւէ ֆոսֆորային ռումբ: Ընդհանրապես: Հատկապես այն վայրերում, որտեղ արդեն թեժ է, եւ որտեղ արդեն շատ թեժ գլուխներ կան, որոնք ցանկանում են այնտեղ ինչ-որ բան «աշխարհաքաղաքականորեն փչացնել», - գրել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև վրդովվել է, որ Ղարաբաղում պատերազմի մասնակցության մասին մեղադրանքները լսել է մտերիմ մարդուց։
«Անկեղծ ասած, ես անձամբ ցավում եմ, որ դու՝ մարդ, ում ես բացել եմ իմ տան դուռը, եւ ով շատ լավ գիտի իմ ներքին աշխարհը եւ իմ արժեքները, այնքան հեշտ մատնվել է ուրիշի քարոզչությանը: Կարելի էր անձամբ հարցնել ինձ։ Թե ոչ»,- գրել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի հակամարտությանը եւ հայերին խորհուրդ է տվել «ավելի հաճախ լվանալ ձեռքերը հայտնի քարոզչության հետ շփումներից հետո»: Բացի այդ, նա կոչ է արել մշակույթի գործիչներին չտարածել ֆեյքեր եւ հիշեցրել, որ Ուկրաինայում ապրում է «մեծ հայկական համայնք, որը ուկրաինական հասարակության օրգանական մասն է»:
«Եվ այնուամենայնիվ, ես քեզ՝ Սարիկ, մի հարց ունեմ։ .. Որտեղ էիր դու, երբ պատերազմը եկավ Ուկրաինա և երբ զոհվեցին մեր երեխաները։ Երբ զոհվում էին Ուկրաինայի հայազգի քաղաքացիները, իսկ նրանք ոչ թե մեկ, այլ տասնյակ էին: Ինչ ես ասել այդ ժամանակ ագրեսիայի դեմ։ Ոչի՞նչ: Հասկանում եմ։ Քանի որ դա քո պատերազմը չի եղել: Իսկ այսօր սարսափելի է դարձել, քանի որ այդ սարսափը քո տուն է եկել», - պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ Սարիկ Անդրեասյանը Instagram-ում դիմել էր Ուկրաինայի նախագահին: Նա Զելենսկուն մեղադրել է, որ Կիևը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ ֆոսֆորային ռումբեր է վաճառում Ադրբեջանին։