Անաստասիա Վոլոչկովայի կյանքում տեղի է ունեցել հերթական սկանդալը: Երեկ կեսօրին պարուհու հետ սիրով զբաղվելուց հետո նրա սիրեկանի` բիզնեսմեն Բախտիյար Սալիմովի մոտ, որոշակի առողջական խնդիրներ են առաջ եկել: Խոսքը բիզնեսմենի մեջքի ուժեղ ցավերի մասին է: Անաստասիան ստիպված է եղել երկու անգամ անընդմեջ շտապօգնություն կանչել, սակայն նույնիսկ բժիշկների կողմից ներարկված ցավազրկող դեղամիջոցները չեն թեթևացրել Բախտիյարի ցավերը: Նշենք, որ այս պահին պարուհու սիրեցյալի առողջական վիճակն այդքան էլ բարեհաջող չէ. այժմ նա գամված է անկողնուն:
«Ոչ մի տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածություն նրա մոտ չի եղել: Մենք միայն օրը երկու անգամ սեքսով ենք զբաղվել և վերջ: Շտապօգնությունը գնաց, իսկ նա դեռ չի կարողանում շարժվել»,- հայտնել է Անաստասիա Վոլոչկովան բժիժկներին:
Նշենք, որ ըստ բժիշկներից մեկի խոսքերի` չի բացառվում, որ պարուհու սիրելցյալի ցավերը կարող են առաջացած լինել սեքսով զբաղվելու ժամանակ զույգի նախընտրած դիրքերից մեկի հետևանքով: