▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանը Սամվել Բալասանյանին մեղադրել է գողական կամ վախկոտ լինելու մեջ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ըստ ԳԱԼԱ-ի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի վերաբերյալ ասել է. «Եթե մի համայնքի ղեկավար, լինելով քաղաքապետ, ինքն է խուսափում հայտարարություն տալ ոստիկանությանը, ես էլ ի՞նչ ասեմ»: Նաև հավելել է. «Չի կարելի հասարակությունը, քաղաքը, շրջանը բերել պատշաճ որակի, եթե համախմբված աշխատանք չի գնում: Ես ձեզ վառ օրինակ ասեմ, եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն, և այլն…»: Սամվել Բալասանյանը, իհարկե, ոստիկանապետին չի պատասխանել իսկ վերջինս էլ մի քանի անգամ ավելի կոպիտ որակումներով եւ արդեն առանց անունների նույն միտքը մի քանի անգամ էլ է կրկնել՝ ասելով, որ եթե համայնքապետը վախենում է, մտածում է վատամարդ չլինելու մասին կամ էլ մտածում է գողական, որ իր տունն իր ամրոցն է և վերջ, ուրեմն իր երեխաների եւ ապագա սերունդների աչքերին նայելու իրավունք չունի: Հետո անդարդառնալով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ասել է. «Ի՞նչ է նշանակում՝ մի քաղաքապետարան կա, մյուսն են բացում… ո՞վ է նման բան տեսել…»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին