▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին. Երիտասարդ պատգամավոր է, թող կայանա

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որով ԱԺ պատգամավորը կոռեկտության կոչ էր անում ՀՀ ոստիկանապետին, ասել է. Երիտասարդ պատգամավոր է, թող կայանա:

Նշենք, որ ԱԺ վերջին  նիստի ընթացքում`  հարց ու պատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրել է,  թե արդյոք ինքն է ոստիկանապետի այն տեղակալը, ում զանգահարել են պատգամավորները` Գյումրու դեպքերի առնչությամբ:

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ Գյումրու սպանությունից հետո որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին և  դիմել ինչ-ինչ հարցերով:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, նաև հիշեցնելով ոստիկանապետի հայտնի արտահայտությունները. կոռեկտության կոչ էր արել նրան:

Տեսանյութը` henaran.am-ի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին