▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովայի Արշակի եղբայրն ու ընկերներն ազատ են արձակվել. գործը դատարանում է

armtimes.com-ը գրում է. Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրն ու նրան ընկերներն ազատ են արձակվել:

 

 

 

 

 

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, որը ներկայացվել էր նրանց կալանավորելու որոշման դեմ: Այս մասին մեր զրույցում ասաց նրանց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ Վերաքննիչ  քրեական դատարանը արձանագրել է, որ պաշտպանյալներին կալանավորելու հիմքերը բացակայել են:

 

Սարգիս Հակոբյանն ու իր ընկերները կալանքի տակ մնացին մոտ մեկ ամիս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Արթուր Պետիկյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին