Բանասեր հալովս զարմանում եմ, երբ խելացի կամ այդպիսի համարում ունեցող տնտեսագետները լուրջ-լուրջ խոսում են Եվրասիական միության 170 միլիոնանոց շուկայի առումով մեր երկրի առջև բացվող հնարավորությունների մասին: Աշխատուժի, հատկապես՝ բանվորական ուժի, արտագաղթի առումով խնդիր չեմ տեսնում՝ դա այդպես կլինի: Բայց այստեղ արտադրություն հիմնվի և կամ եղածն ընդլայնվի՝ կներեք, դուք այս երկրի՞ց եք, թե... Բացատրեմ՝ 2008-ից մինչը 2014 թվականը Պուտինը փակել էր վրացական ապրանքների մուտքը Ռուսաստան, այդ թվում՝ խմիչքեղենի: Ի՞նչ արվեց 6 տարում Հայաստանում՝ ոչինչ, ընդամենը խոսեցին բացվող հնարավորությունների մասին, և վերջ: Իսկ Բիձինայի գալով՝ երբ կրկին բացվեց ռուական շուկան, վրացիները մի դրվագով մի քանի անգամ ավելի շատ խմիչք արտահանեցին, քան մերոնք էին արել 6 տարում: Իսկ սնունդը, այդ թվում՝ խմիչքեղենը, որքան ես գիտեմ, մեր հիմնական արտադրանքն է, որ դուրս է գնում՝ հանքաքարը չհաշված: Թե ինչ է փոխվել դրանից էս կողմ Հայաստանում՝ որպեսզի մենք կարողանանք իրացնել այդ հնարավորությունները, ես, անկեղծ ասած, չգիտեմ ու չեմ կարծում թե գիտեն նրանք, ովքեր խոսում են այդ հնարավորությունների մասին:
Վրացիները մի դրվագով ավելի շատ խմիչք արտահանեցին, քան մերոնք էին արել 6 տարում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet