Անկարայում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հայտարարություն են տարածել, որ իրենք ուշագնաց են լինում երկրների միջև տարածքային հակամարտությունները տարածքային ամբողջականության պահպանմամբ լուծելու համար և կոչ են անում ապստամբ Աբխազիային, Հարավային Օսեթիային և Ղարաբաղին, որ նրանք վերադառնան իրենց թրի ներքո և մեղավոր–մեղավոր կուչ գան իրենց քամբախ երկրների մի անկյունում` տնվորի կարգավիճակով։
Որ թուրքերը այսպիսի բան են ասում ոչինչ, դե անհասկացող թուրք են ու դեռ չեն քաղաքակրթվել այն աստիճանի, որ հարգեն ժողովուրդների ինքնորոշման աստվածային իրավունքը։
Լավ բա մեր այսպես կոչված եղբայր ու կրոնակից, ինչպես նաև վաղուց եվրոպաներում բնակված ու եվրոպական արժեքները մինչև վերջ կլլած վրացիները ինչու կանգնեցին պոչի վրա։ Սրանց մեծ հաճույքով կմիանար նաև Ուկրաինան, նա էլ մի տենց փորացավ ունեցավ վերջերս ու ահա մի նոր ԳՈՒԱՄ։ Թուրքիան էլ քավոր։
Չնայած այս ասածիս, վրացիների հետ չարժե գնալ առճակատման։ Մեր շահը դա չի պահանջում։ Դեռևս:
Վրացիների հետ չարժե գնալ առճակատման...դեռևս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet