ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու փաստից ռեժիմի ներկայացուցիչները և նրանց սպասարկուները պետք է ավելի անհանգստանան, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ:
Իսկ այդ փուլի ավարտին Հայաստանում նիկոլ ու նիկոլիզմ հաստատ չի լինելու:
Կարճ ասած՝ հաջորդ փուլում մեր ժողովուրդն ստանալու է փոփոխության այնպիսի քաղաքական առաջարկ, որից նա ուղղակի չի կարողանալու հրաժարվել:
ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ»: