▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա շատ ավելի խորամանկ է, քան կարող ենք պատկերացնել». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

http://asekose.am/filemanager/uploads/2020/10/week-3/Nikol_Pashinyan.jpg

««Սրանք դեբի՞լ են, թե՞ դավաճան» գոյաբանական բնույթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնություն:

Հասարակության մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դավաճանություն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դավաճանների դեմ: Իսկ մյուս մասը կարծում է, թե սրանք կատարյալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպվել են այս վիճակի հետ, տեղավորվել են իշխանական համակարգում և օգտվում են դրա բարիքներից:

Իսկ ո՞րն է իրականությունը: Եթե մինչև 2021-ի հունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթեզը հիմնավորելու համար, ապա դրանից հետո դա այլևս անհնար է:

Ընտրություններից հետո, ստանալով «պողպատե մանդատ», նիկոլ փաշինյանն անցավ Արցախի և Հայաստանի վերաբերյալ անթաքույց թուրքամետ վարքագծի՝ բացահայտ հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թե տարածք է, այլ իրավունք, մեր խնդիրն է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անելու, սարի գլխին տարվա կեսը ձյուն է, անկլավների հարցն օրակարգում է, ու այսպես շարունակ:

Համադրելով մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում և դրանից հետո նիկոլ փաշինյանի վարքագիծը, ընդունված որոշումները, կատարած քայլերն ու արված հայտարարությունները կարելի է գալ մեկ հաստատուն եզրակացության. նիկոլ փաշինյանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կարող դեբիլ լինել, նա շատ ավելի խորամանկ է, նենգ ու դավադիր, քան կարող ենք պատկերացնել:

Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին