Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Հայկական լրատվական դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվածները ազգությամբ հայ են։

Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սպանվածները ազգությամբ ռուս են»։


