▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» մեթոդը․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է ակտիվորեն հարցազրույցներ տալ արտասահմանյան մամուլին հոկտեմբերի 26-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» մեթոդը»։

«Մենք դա անվանում ենք «հայկական կարուսել»։ Չգիտեմ, միգուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»... Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից տարբեր պատրվակներով առգրավել են անձը հաստատող փաստաթղթերը։ Իսկ հետո դրանք օգտագործվել են քվեարկության համար։ Մեկ անձը հաստատող փաստաթղթով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել նույնիսկ 17 անգամ։ Նրանք իրենց տրամադրության տակ ունեցել են անձը հաստատող մեծ թվով փաստաթղթեր և անձնական համարներ»։

***

Վրաստանի ԿԸՀ-ն պատասխանել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը։

«Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են դիտորդական առաքելությունները, գործընթացին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները»- հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ն։

ԿԸՀ-ն հիշեցրել է, որ տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրություններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերության հետ համագործակցությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին