▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում ավտովթարի է ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր այսօր, ժամը 08.40-ին Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Հայտնի է դարձել, որ ավտովթարի են ենթարկվել  հաղորդավար Արամ Չախոյանը, Աննա Պողոսյանը եւ Էդվարդ Սարգսյանը: Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ ԱԻՆ հաղորդագրության` բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են  միջին ծանրության:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ամենաշատը տուժել է Աննա Պողոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին