▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ՝ սպայի պատիվն Արթուր Վանեցյանին թույլ չի տա լռել. Հրայր Թովմասյան

 

«Ցավոք պետք է նշեմ, որ դուք տեսնում եք էս պրոցեսների ընդամենը 10 տոկոսըԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց: Ես հուսով եմ ու վստահ, որ իր՝ սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի այդ ամբողջի մասին լռի: Էս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, իմ հետ ինչ են խոսել, կդառնա հանրության սեփականությունը, ու եթե ես մինչև հիմա դրա մասին լռում եմ, միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արթուր Վանեցյանը սոցկայքի իր էջում այսպիսի գրառում էր կատարել. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանն սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էր նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:

 

Հավելենքոր ավելի վաղ հայտնել էինքոր այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։

Հիշեցնենքոր ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-իննույն օրըերբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին