▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստա՞հ եք, որ քաղաքական շահարկումների առիթ չի դառնալու․ վարչապետը՝ Չաքմաքչյանի քանդակը տեղադրելու մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը, որով նախատեսվում է մի շարք մշակութային օբյեկտներ վերանորոգել, հուշարձաններ ամրակայել ՝ այդ թվում նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով նախարարին ասաց.

«Պարոն նախարար, դուք վստա՞հ եք, որ սա քաղաքական շահարկումների առիթ չի դառնալու»:

Ի պատասխան` նախարարն ասաց, որ արձանը ստեղծվել է տարիներ առաջ՝ 2000- ականներին: Բացի այդ հարցն արդեն քննարկվել է Երեւանի ավագանու նիստում, նման խնդիր չի ծագել:

Նշենք, որ բացի այդ քանդակից նույն որոշմամբ նախատեսվում է վերանորոգել նաեւ Անիպեմզայի մշակույթի տունն ու ստեղծել փոքրիկ թանգարան, ամրացնել Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու դրան կից դամաբարանը, վերականգնել Բյուրեղավանի «Արձագանք» արձանը, ամրացման աշխատանքներ իրականացնել Դսեղի Սբ Գրիգոր վանական համալիրում, նորոգել Ալավերդու Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, նորոգել Շիրակի Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցին:

Այս բոլոր աշխատանքների համար ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից կառավարության որոշմամբ կհատկացվի 124 մլն 863 հազար դրամ:

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին