armlur.am-ը գրում է. Կիրակի օրը Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կայացած ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Սահակ Ալեքսանյանը՝ հավաքելով 1052 ձայն, իսկ մրցակիցը՝ մոտ 300: Ս. Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է:
Դեռ ընտրությունների օրը լուրեր էին պտտվում, որ Արամ Վարդանյանը՝ նույն Վստրեչի Ապերը, մտել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի աշխատասենյակ, գոռացել նրա վրա՝ պահանջելով այնպես անել, որ հաղթի իր հորաքրոջ որդին:
Ինչո՞ւ եք բղավել պետական պաշտոնյայի վրա. «Ժողովուրդ»-ի այս հարցին Արամ Վարդանյանը (Ապերը) դժկամությամբ պատասխանեց.
-Նախ՝ ես չեմ մտել մարզպետի աշխատասենյակ, երկրորդ՝ ես ինձ չէի կարա թույլ տամ գոռալ պետական պաշտոնյայի վրա: Ավելին ասեմ՝ չնայած Ա. Հարությունյանի հետ մտերիմ չեմ, բայց շատ հարգում եմ:
-Իսկ ինչո՞ւ եք այստեղ՝ Սահակ Ալեքսանյանի շտաբի մոտ, ի՞նչ եք անում այստեղ:
-Իմ հայրական գյուղում ընտրություն ա, եկել եմ, վատ բան եմ արե՞լ: Վերջ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում