shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 SN 794 համարանիշի և Range Rover մակնիշի 33 OO 333 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին վարորդները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարից հետո Range Rover-ի վրայից համարանիշները հանել են։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Range Rover-ը վարել է ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր, ԱԺ պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի կինը։
Վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է Range Rover-ի հետնամասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում