▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը. զոհեր չկան, կան վիրավորներ

Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշովսկայայի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող "Setra" մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “МАН” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:

Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: 

ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 3 մարդ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են` 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին