▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը, գտնվել է․ «Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:
Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:
Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:
Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:
Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»,-գրել է Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին