▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է կանչել լրագրող Նաիրի Հոխիկյանին ու պահանջել չքննադատել Նիկոլ Փաշինյանին

««Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը շարունակում է ծառայություններ մատուցել իշխանություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Սուքիասյանը «որս» է սկել հատկապես մեդիադաշտում հայտնի դեմքերի նկատմամբ։

/filemanager/uploads/xachatur_suqiasyan.jpg

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Կայքի տեղեկություններով՝ Սուքիասյանն հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին բավական ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։ Այն կայացել է փակ ֆորմատով։ Սուքիասյանը առաջարկ-պահանջ է ներկայացրել Հոխիկյանին՝ դադարեցնել իշխանությունների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը։

Կայքի տեղեկություններով՝ իշխանություններն ու իշխանամերձ օլիգարխները, նրանց թվում «Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանը, լծվել են սոցցանցերում Փաշինյանի ընդդիմախոսներին լռեցնելու գործին։ Մասնավորապես՝ կատարվում է ակտիվ մոնիտորինգ, որի արդյունքում անհատականացվում են ակտիվ քննադատներն ու փորձում արվում «վերբովկա» անել նրանց։

Մեդիադաշտում «աջակիցներ» գտնելու գործիքակազմը տարբեր է՝ մի դեպքում բարեկամական «խնդրանքը», մյուս դեպքում՝ նյութական աջակցությունն ու խոստումները, ինչպես նաեւ շանտաժն ու սպառնալիքները»։

Տեղեկացնենք, որ այս թեմայի վերաբերյալ Նաիրի Հոխիկյանը Auroranews-ի հետ զրույցում ասել է․

«Լրատվամիջոցը տեղեկատվությունը կիսատ է հրապարակել, որևէ մեկը, որևէ պահանջ ինձ չի ներկայացրել: Սուքիասյանի հետ հանդիպումը կայացել է, ինչպես նաև մի շարք այլ անձանց հետ: Սուքիասյանը ներկայացրել է ներքաղաքական հարցերի շուրջ իր տեսակետը, ես՝ իմ»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին