▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում` Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ժամանել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։

Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին