▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաչատուր Սուքիասյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ՀԴՄ դիկտատուրայի»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.

«Խաչատուր Սուքիասյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ՀԴՄ դիկտատուրայի


Երկու օր առաջ նախկին «Այրարատ» կինոթատրոնի տարածքում գործող, խոշոր գործարար, Աժ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող մոլում կոստյում-շալվար գնեցի (դրա վկան կա), որի համար ՀԴՄ կտրոն չտվեցին։ Մի քանի տարի շարունակ այդտեղից եմ կոստյումներ գնել, երբեք ՀԴՄ կտրոն չեն տվել։

Ստացվում է, որ Հայաստանի տնտեսական հզորացման անհրաժեշտության, ազգային բանակ կառուցելու մասին խորհրդարանի ամբիոնից մեծ-մեծ խոսող Խաչատուր Սուքիասյանը, փաստորեն, դեմ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած ՀԴՄ դիկտատուրային։

Թուրքիայից Խաչատուր Սուքիասյանին պատկանող ավիաընկերության ինքնաթիռով թուրքական հագուստ են բերում, Խաչատուր Սուքիասյանին պատկանող առևտրի կենտրոնում վաճառում, գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տալիս։

Ինչպե՞ս է պատահել, որ «նախկիներին» այժմ խիստ քննադատող Խաչատուր Սուքիասյանի մեծ բիզնեսներում Սերժ Սարգսյանի իշխանության վերջին 10 տարիներին հարկայինը ստուգումներ չի կատարել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին