▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խանումյանն ասել է՝ եթե տները վառեք, փոխհատուցում չենք տա». Լևոն Հայրյան

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանություններն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին պահում են՝ «կեղտոտ գործեր անելու համար»:

http://asekose.am/filemanager/uploads/2020/12/week-2/hayk_khanumyan.jpg

«Հայկ Խանումյանը գնացել է Բերձոր և Աղավնո ու ժողովրդին ասել՝ դուրս եկեք ձեր տներից: Ընդվզման ժամանակ, թե հոգու խորքից, ժողովուրդը ճիչ է արձակել՝ թե տները կվառենք, հետո կգնանք: Ասել են՝ չհամարձակվեք. եթե տները վառեք, փոխհատուցում չենք տալու»,- հավելել է Հայրյանը:

Տեղեկացնենք, որ Արցախից տեղահանվածներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին