▲ Դեպի վեր

Ուրբաթ, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Խանութի սեփականատերը, ով հայտնի փաստաբան է, կտրել է իր խանութի դիմաց գտնվող խաղողի վազը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցում մի քաղաքացի կտրել է խաղողի վազը։


Ինչպես հայտնում է  Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնոլոգ, Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Հ․-ն հայտնել է, որ Աբովյան փողոցի 38 հասցեի դիմաց անհայտ անձը ծառահատել է համայնքին պատկանող խաղողի վազը:
Ոստիկանները պարզել են, որ ծառահատումը կատարել է նշված հասցեում գործող խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 55-ամյա Արտավազդ Այվազյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին