▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է». Ռոբերտ Քոչարյան

«Անկեղծ պետք է ասեմ՝ Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ենթադրում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է պահանջել, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գան Արցախի տարածքից, իսկ ներկայիս ղեկավարությունը չի հայտնել, թե ինչ են պատրաստվում անել այդ դեպքում:

«Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չի բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած: Հետևաբար պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել»,- հայտարարեց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառումն ամբողջությամբ դիտեք այս հղումով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին