▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան կարգավորման ձևաչափն անխուսափելիորեն կփոխվի

Դատելով իրավիճակից՝ սկսվում են մեծ փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել ինչպես խնդրի վերջնական կարգավորմանը, այնպես էլ ռազմական գործողությունների վերսկսմանը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նամակ է ուղարկել սենատոր Բոբ ԿորքերինՊետդեպարտամենտում նախատեսվող առաջիկա փոփոխությունների վերաբերյալԹիլերսոննառաջարկում է կրճատել առնվազն 30 հատուկ բանագնացիայդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցովԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահինԱռաջարակվում է նրա պարտականությունները փոխանցելԵվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյինՆշվում էոր պետքարտուղարի տեղակալի օգնականըամբողջությամբ կստանձնի համանախագահի լիազորություններըկպահպանվի նաև անձնակազմը:

Որոշում դեռևս չի կայացվել, բայց արդեն կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության ձևաչափում փոփոխությունների մեկնարկի մասին: Եթե Միացյալ Նահանգները վերացնի առանձին համանախագահի պաշտոնը, ապա Ռուսաստանը և Ֆրանսիան, ըստ ամենայնի, ևս համանման քայլ կձեռնարկեն: Իսկ դա, իր հերթին, կհանգեցնի համանախագահների ակտիվության նվազեցմանը, որոնք հաճախ մեկնում էին տարածաշրջան և հանդես գալիս հայտարարություններով՝ իրավիճակը պահելով վերահսկողության ներքո:

Այն մասին, որ շուտով ղարաբաղյան հակամարտության ձևաչափը կփոխվի, Հայաստանում խոսում են Հայաստանի Սահմանադրության բարեփոխումից ի վեր: 2018թ. ապրիլին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, և այդ օրվանից Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն:

Այդ ժամանակ նախագահի պաշտոնը կզրկվի հիմնական առաջնորդի նախկին գործառույթներից, կընդլայնվեն վարչապետի լիազորությունները: Սակայն վարչապետը չի վերահսկի անվտանգության և արտաքին քաղաքականության խնդիրները ու դժվար թե մասնակցի բանակցություններին:

2007թ. ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները չհայտարարաված պայմանավորվածությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Եթե 2018թ. ապրիլից Հայաստանում այլևս նախագահ չլինի, ո՞վ է մասնակցելու բանակցություններին: Այս հարցը դեռ պատասխան չունի: Եվ եթե բանակցություններին մասնակցի, ասենք թե, Հայաստանի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող փոխվարչապետը, արդյոք Ադրբեջանի նախագահը կխոսի նրա հետ:

Մի խոսքով՝ ձևաչափը փոխվում է, բայց դեռս հայտնի չէ՝ որ կողմ:

Փոփոխություններ, ի դեպ, սպասվում են նաև Ադրբեջանում: 2018թ. այս երկրում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և գնալով ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Իլհամ Ալիևը նախընտրում է պաշտոնին առաջադրել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, որին տարեսկզբին նշանակեցփոխնախագահ: Դա ևս կազդի ղարաբաղյան բանակցությունների ձևաչափի և բնույթի վրա. Մեհրիբան-խանումը մի քանի անգամ հանդես է եկել ավելի քիչ ռազմականացված դիրքորոշմամբ, քան ամուսինը:

Փոփոխություններ կլինեն նաև Ղարաբաղում, որը, ճիշտ է, դեռևս ուղիղ մասնակցություն չունի բանակցություններին, բայց և միջնորդները, և հայկական կողմը պնդում են, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Դեռևս հայտնի չէ՝ ով կներկայացնի Ղարաբաղը, եթե հանկարծ վերջինիս մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու որոշում կայացվի:

Հարցն այն է, որ սեպտեմբերի 7-ին Ղարաբաղում տեղի է ունենալու նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, որը սահմանադրական հանրաքվեի արդյունքներով 3 տարի ժամկետով ընտրվել է «անցումային» նախագահ:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ղարաբաղն անցում է կատարել կառավարման նախագահական ձևի: Երկիրը հրաժարվում է վարչապետի ինտիտուտից: Փոխարենը ստեղծվում է նոր պաշտոն՝ պետական նախարարի: Կառավարությունը վաղը հրաժարական կտա և կարծիք կա, որ կփոխվի նաև արտգործնախարարը: Չի բացառվում, որ Ղարաբաղը կսկսի ավելի ինտենսիվ պնդել, որպեսզի մասնակցի բանակցություններին և չի երկարացնի մանդատը, որով Հայաստանի նախագահը Ղարաբաղի անունից մասնակցում է բանակցություններին:

Ձևաչափի փոփոխությունը կհանգեցնի՞ կարգավորման սկզբունքների փոփոխության

Ղարաբաղյան հակամարտության այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների մշակումից 10 տարի անց գնալով ավելի բարձր են խոսում դրանց «անժամանակ վախճանի» մասին: Այդ սկզբունքներն առաջարկում են կարգավորման փոխզիջումային տարբերակ, մասնավորապես ՝«կարգավիճակ տարածքային զիջումների դիմաց»:

Բայց 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը դադարել է խոսել զիջումների մասին, իսկ միջնորդներն ավելի շատ շեշտը դնում են հրադադարի պահպանման և կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման, քան «մադրիդյան սկզբունքների» կատարման վրա: Մասնավորապես, միջնորդները՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, կոչ են անում շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմ, սակայն Ադրբեջանը կտրականապես մերժում է նման հնարավորությունը:

Փորձագետներն ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Արևմուտքը, ամեյն հավանականությամբ, Ղարաբաղի հարցով ընդունել է քաղաքական լուծում՝ անկախության ճանաչում:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Արևմուտքը կգնա Ղարաբաղի «ինքնիշխանության» ճանապարհով: «Իսկ Ռուսաստանն այս հարցում ոչ մի բանով չի կարող օգնել»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ այդ պատերազմի հետևանքների պատասխանատվությունը «կդրվի ՌԴ-ի վրա»:

Դժվար է հաստատել կամ հերքել նման ծրագրի առկայությունը, սակայն կարելի է նկատել, որ ինչ որ պահիցսկսած Միացյալ Նահանգները ղարաբաղյան խնդիրը չի ներառում այն հակամարտությունների թվին, որոնց դեպքում պահանջում է տարածքային ամբողջականության պահպանում: Այդ ցուցակում, որպես կանոն, ներառում են աբխազական, հարավօսական, ուկրաինական և մերձդնեստրյան խնդիրները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին