ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։
Աննորմալ է՝
•Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը,
•Մամուլին հաթաթա տալը,
•Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը,
•Երկիրը բրախելը,
•Մարդկանց անդադար խաբելը,
Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կայքերից մեկի ՝ «Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերնագրով հրապարակմանը, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ: