«Թիրախային հարձակման են ենթարկվում նաև Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ չի դրվում որևէ տարբերակում: Այս պահի դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա տեղեկացրեց, որ ամենօրյա, ամենժամյա կապ մեջ են Արցախի ՄԻՊ-ի հետ, փոխանակվում են տեղեկություններով, կապի մեջ են ԱՀ ՊՆ-ի հետ:
«Միջազգային ասպարեզում մեր աշխատանքը՝ մեր հաղորդումները հատուկ սկզբունքով են կազմվում՝ թիրախավորելով ռազմավարական նշանակության հարցերը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, միջազգային կառույցներին հաղորդումներ ենք ներկայացնում»,- նշեց Թաթոյանը:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում