▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաղաղություն Լեռնային Ղարաբաղին». Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում գիրք է նվիրել Պուտինին

Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Նիստում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։

/filemanager/uploads/Putin_girq.jpg

Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։

Փաշինյանը Աշխաբադում զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում գիրք է նվիրել:

Կարդացեք նաև՝Նիկոլ Փաշինյանի հուժկու պատասխանը Իլհամ Ալիևին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին