Երեկ, կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետական սիմվոլների հանդեպ պատշաճ վերաբերմունքի մասին։
Asekose.am-ը ներկայացնում է կադրեր, թե ինչպե՞ս են ՀՀ գերբին ու դրոշին վերաբերվում Լոս Անջելեսում մեր հյուպատոսարանում։
Հայաստանի պետական զինանշանը պատկերող վահանակը երկար ժամանակ նետված է եղել հյուպատոսարանի բակի մի հատվածում և այն պատկերող լուսանկարը մեզ է ուղարկել մեր ընթերցողներից մեկը։

|
Իսկ դրոշի վերաբերյալ կադրերը երեկ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է. |
«Մի միլիոներորդ անգամ հասկանալու համար թե ում ձեռքին է պետությունը և թե ինչպիսին է վերաբերմունքը պետության հանդեպ (պետության, որն արդեն փաստացի չկա) կարելի է տեսնել Հայաստանի` արտասահմանում գտնվող ամենամեծ և ամենակարևոր հյուպատոսության` Լոս Անջելեսի հյուպատոսության օրինակով:
Հյուպատոսությունը դրոշը թարս է կախել` այսինքն թքել է ոչ միայն պետության այլև համայնքի ու նաև իհարկե ինքն իր վրա:
Որևէ ամերիկյան պաշտոնյա` քաղաքապետից նահանգապետ և Սպիտակ տուն` տեսնելով սա չի կարող ո´չ պետությանը և ո´չ էլ առավել ևս այդ պետության ներկայացուցիչներին լուրջ կամ հարգանքով վերաբերվել:
Վստահ եմ, որ Արարտի ԱԳՆ-ից, եթե որոշեն արձագանքել էլ` ասելու են մոտավորապես նման մի բան. «դրոշը հյուպատոսության ոչ հայազգի աշխատակից` մի մեքսիկացի է կախել», կամ էլ` «հյուպատոսության կոլումբիացի հավաքարարը»»:


