▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակել եք մեր ֆուտբոլն ամբողջ աշխարհով, այն դարձնելով խաղադրույքների որջ․ Հովհաննես Պողոսյան

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Հովհաննես Պողոսյանը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի կողմից` պետական պարգեւ չստանալու քայլին.

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող ցեղասպանն ու հողատուն հերթական ապտակը ստացավ, այս անգամ արժանապատիվ հայ ֆուտբոլիստից՝ մերօրյա հայկական ֆուտբոլի ամենափառահեղ լեգենդից` Հենրիխ Մխիթարյանից։ Կեցցես Հենո, դու արժանապատիվ հայ ընտանիքի զավակ լինելով, քեզ դրսևորում ես ոչ միայն որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստ, այլև արժանապատիվ  հայ։ Ցանկալի կլիներ, որ մեր մյուս մարզիկներն էլ դրսևորեին արժանապատվություն և կամք։ Հենոն հայկական ֆուտբոլի փառահեղ ներկայացուցիչն է, ինչը չես կարող ասել մեր ֆուտբոլն այսօր բռնազավթած ազգադավների մասին, որոնք, կարծես հատուկ ծրագրով, կործանում են բոլոր ճյուղերով։ Սրանք ոչ միայն դավաճան սողուններ են, այլև ստախոս ու մանիպուլյատոր։ Օրերս Մելիքբեկյան ստախոսի ֆուտբոլային խունտան հայտարարեց, որ իրենց հերթական ստի ժամկետը լրացել է և մի փոքր էլ ժամանակ խնդրեց ֆուտբոլասեր հասարակությունից` Ազգային հավաքականի նոր մարզիչի անունը հնչեցնելու համար։ Խոսքս ուզում եմ ուղղել նրան.
«Լսի՛ր, ազգուրաց թրքապաշտ, դուք ոչ թե պիտի ժամանակ խնդրեիք` Ազգային հավաքականի մարզիչի անունը հնչեցնելու համար, այլ պետք է գլխիկոր հայտարարեիք ձեր հրաժարականի մասին և ծնկաչոք հայցեիք մեր ներողամտությունը։ Շատ մոտ է այն ժամանակը, երբ դուք` հրաժարական չներկայացնելու դեպքում ուղղակի դուրս կշպրտվեք այդ շենքից ու հայկական ֆուտբոլից ընդհանրապես։ Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ հայկական ֆուտբոլը ապականել եք ձեր ճղճիմ ներկայությամբ, ձեր ընչաքաղց ու թալանչի վարքագծով։ Խայտառակել եք մեր ֆուտբոլն ամբողջ աշխարհով, այն դարձնելով խաղադրույքների որջ։ Ձեր ցածրակարգ սիրողական մակարդակով` հայկական ֆուտբոլը դարձրել եք համաշխարհային ֆուտբոլի ետնապահներից»։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին