▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաների հարցում

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաները իրենց երկրում առանց մաքսազերծման շահագործելու հարցում: Չգիտեմ ինչն է իրական պատճառը, բայց այս քայլով զգալիորեն կասեցվում է Հայաստանից մեքենաների արտահանման գործընթացը, իսկ մեր հազարավոր քաղաքացիներ ԱՄՆ-ի աճուրդներից հսկայական թվով մեքենաներ էին ներկրել Հայաստան:

Սա կբերի մեքենաների ահռելի քանակության առկայություն, ինչն արդեն տեսանելի է նույնիսկ բակերում այլևս կանգնելու տեղ չկա, մյուս կողմից էլ նյութական հսկայական վնաս են կրում ֆիզիկական անձիք: Պետությունը պետք է փորձի կարգավորել այս հարցը, իսկ դա Ղազախստանի դեպքում ավելի լավ կլինի շտկել ոչ պաշտոնական խողովակակներով: Չգիտեմ ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պրակտիկ, անձական շփումներում դրսում վստահություն ներշնչող բավարար թվով թիմակիցներ, բայց այս հարցը լուծել է պետք, այլապես սպասեք բողոքի նոր ակցիաների:
Հ.Գ պրակտիկ հարցեր լուծելիս դրսում պետք է ունենալ վստահություն, ժողովրդավարություն, թավիշ և նման այլ եզրույթներ գործին օգուտ չեն տա, կարևորը շահերն են, ավելի ճիշտ դրանց խելամիտ համադրումը»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին