Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ում հրապարակում է արել, որտեղ պատասխանել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին մամուլում տարածված լուրերին։
«Էդ որ գրում եք, գոռում եք Նիկոլ: Էդ ես ե՞րբ եմ գոռացել, Նիկոլ: Ես ինքս եղել եմ միշտ ժողովրդիս կողքին, միշտ ու հիմա զինվորիս կողքին, դուք ի՞նչ եք արել: Իսկ օրենքն ի՞նչ կապ ունի, ով ի՞նչ է գոռացել: Սխալ բաներ են գրում, տարածում, ես ինքս կհարթեմ, անհոգ մնացեք ու էդքան չար տականք մի եղեք, ամոթ ա լիքը, ավելի կարևոր հարցեր կան, ես կյանքում ոչ մեկի կողմից էլ չեմ եղել, հետև չեմ մտել, երբեք ես ինքս ուզել եմ ամեն ինչ լավ լինի, սաղս էլ գիտենք ինչ էր կատարվում մեր երկրում, գոնե գիտեք, Աստծուց վախեցեք, գոնե ես միշտ եմ մաքուր եղել միշտ, խի՞ որ հետև չեմ մտնում: Էսօր մեկի հետ, մյուս օրը մեկի հետ, ոնց լավ լինի իմ համար ապրեմ, խի՞ որ ժողովուրդը ինձ հարգում, սիրում ա, դրա համար եք վառվել. Սաղին հատ-հատ դատի եմ տալու»:
Հիշեցնենք` shamshyan.com-ն այսօր հայտնել էր, որ 2 օր է, ինչ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
Կայքի տեղեկացմամբ` հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝