▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ կասկածելի խաղարկությանը որպես գլխաքանակ մասնակցելուց չեք հիասթափվե՞լ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ջրաշխարհի մոտից մինչև Մեգա Մոլլի խաչմերուկ ուղիղ մեկ ժամում հասա: Առանձնյակների հոսքը դեպի ներքև չէր դադարում: Ողջ երթևեկությունը կատարելապես կաթվածահար էր: Տասնյակ հազարավոր գլուխ արարծներ հորդում էին դեպի Կենտրոնի ուղղություն:

Երևանի համար անսովոր էր նման տեսարանը: Այն էլ Նոր Նորքի զանգվածներում: Կարգավորող դժբախտ պարեկը բացատրեց, որ Մեգա Մոլում խաղարկություն էր: Ավարտվել էր:

Եթե այդքան գլուխ առանձնյակ հավաքվեր Հանրապետության Հրապարակում` Հայաստանը կփրկվեր:

Ի դեպ` երբ որոշ կենդանակերպեր բացատրում են թե «հիասթափված» են, ու թե «ոչ ոքի չեն հավատում»` հարց է առաջանում. փրկության հնարավորությանը չեք հավատու՞մ - Սամվել Ալեքսանյանի՞ն եք հավատում:

Հիասթափվել եք ապրելուց, բայց լափելուց ու խիստ կասկածելի խաղարկությանը որպես գլխաքանակ մասնակցելուց չեք հիասթափվե՞լ:

Մի քանի օրից էլ ռուսաթրքառաբիզի արքա ՌԴ քաղաքացի Դումիկյանի համերգն է: Ասում են տասնյակ հազարավոր տոմսեր են վաճառվել: Ասում եմ` հսկայական դահլիճն էլի լիքն է լինելու:

Ո՞վ էր այսօր Մեգա Մոլում: Ո՞վ է լինելու Դումիկյանի համերգին:

Ճիշտ եք` ժողովուրդը: Թե՞ նախիրը: Դուք որոշեք:»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին