▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խմբագիրը որոշել է ԱԺ-ն ինքնալուծարել՝ պատգամավորներին դրդելով, ըստ էության, ինքնասպանության․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին:

Վախենում է, շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նսելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը:

Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության:

Իսկ ի՞նչ են մտածում սպանդանոց գնացող գառների դեմքով պատգամավորները, նրանք գոնե գիտակցում ե՞ն, որ իրենց հերթական անգամ օգտագործում են, շահագործում՝ անձնական ստրուկների նման, հասկանում ե՞ն, որ լավագույն դեպքում նրանցից մի քանիսը կհայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ մնացածին ուղղակի կուղեկցեն ԱԱԾ մեկուսարան՝ երկարաժամկետ վաստակած հանգստի:

Առավել նվիրյալներին կուղարկեն արտերկրներ՝ երաշխավորելով ապահով ու անվտանգ միջավայր, իսկ մնացածին ինչպես արդեն ասեցի:

Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածում ե՞ն առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք»,- գրել է Ղազինյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին