▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնամիների կռիվը վերաճել է դանակահարության

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ՝ գիշերը, գյուղի բնակիչ 26-ամյա Հաբեթ Դավթյանը դանակահարել է 28-ամյա Հայկ Խալաթյանին:

«Գիտեմ, որ այս երկու ընտանիքները խնամիներ են, բարեկամական կապ կա նրանց միջեւ, ու կռիվը կենցաղային հարցերի շուրջ է եղել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ դեպքի օրը երկու ընտանիքները խնջույքի են մասնակցել:

Դանակահարված Հայկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հաբեթը ձերբակալված է:

 

Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին