«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի նամակը․
«Հարգելի պարոն Ղուկասյան, խնդրում եմ բարձրաձայնել, որ Գրանդ Քենդի ընկերությունն իր արտադրած պրյանիկների (մեղրաբլիթ) մեջ օգտագործում է երկու հումք․
1)առաջին հումքում օգտագործվում է երկրորդ սորտի ալյուր
2) երկրորդ տեսակի մեջ օգտագործում է ինչքան հետադարձի խմորեղեն կարող եք պատկերացնել՝ սկսած պեչենիներից, վերջացրած բորբոսնած տորթերով․ խոսքերս կհաստատի ցանկացած կին, ով աշխատում է խմորեղենի բաժնում․․․ասեմ նաև սարքավորման տեղը, որպեսզի չասեն լկտի սուտ է՝ խմորեղենի արտադրամաս՝ երկրորդ հարկ՝ աջ թևի վրա գտնվող վառարանների շարքի վրա, խնդրում եմ բարձրաձայնել, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ինչ է ուտում»:
Աղբյուրն՝ այստեղ
Այս նյութի ներքո պատրաստ ենք ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը, պարզաբանումը կամ հերքումը։


